Զարմանալի չէ, որ «սեփական» բույրը խոսում է ոճի և անհատականության մասին նույնքան, որքան մեր ճաշակը հագուստի և աքսեսուարների հանդեպ: Անտեսանելի, բայց ակնհայտ, այն ազդում է նրա վրա, թե ինչպես են ձեզ ընդունում:
Սեղմիր (ՆԱԽՈՐԴԸ) կամ (ՀԱՋՈՐԴԸ) անիվը պտտելու համար
Սրանք քո բազմաթիվ հարցերից միայն մի քանիսն են:
Շարունակիր կարդալ՝ պատասխանները պարզելու և քո օծանելիքի երկարակեցությունն ու խտությունը առավելագույնի հասցնելու հարցում մասնագիտանալու համար:
Նախքան սկսելը քեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար տերմիններ օծանելիքի աշխարհից, որպեսզի հստակ իմանաս՝ ինչի մասին ես խոսելու հաճախորդիդ նոր բույր առաջարկելիս:
Դաստակներդ իրար մի՛ շփիր: Ի հեճուկս տարածված կարծիքի՝ այդպիսով քո մաշկն ավելի շատ օծանելիք չի կլանում, այլ նպաստում է, որպեսզի վերին նոտաներն ավելի արագ ցնդեն՝ թուլացնելով բույրի ուժգնությունը:
Elise Benat
“Ստեղծագործելիս ես պատկերներ եմ տեսնում,
ինչպես լուսանկարիչը,
իմ օծանելիքները պատկերացնում եմ նկարների տեսքով:”
Նավաստիների դուստր Էլիզը մեծացել է Միջերկրական ծովի աշխույժ բույրերով պարուրված: Պատանեկան տարիքում նա մի ամբողջ տարի է անցկացրել նավակում իր ընտանիքի հետ, և բուրավետ ծովի զեփյուռը հավերժ զետեղվել է նրա հիշողության մեջ:
Հումքը մեկնարկային կետն է, որով Էլիզ Բենատը կառուցում է իր բանաձևերը: Ունենալով ճանապարհորդությունների հարուստ փորձ, նա հաճույք է ստանում բառերը բույրերի վերածելով ու ստեղծելով նուրբ, զարմանալի բույրեր:
Emilie Coppermann
“Սիրում եմ այնպիսի բույր, որն ունի անակնկալի տարր... Վառ հպում, որը ժպիտ է առաջացնում:”
Էմիլիի համար պարֆյումեր լինելն ավելին է, քան լոկ մասնագիտություն: Բույրեր ստեղծելու նրա տաղանդը աշխույժ բնավորության, հետազոտության հակվածության և փարձարկումներ անելու խիզախության մեջ է, որոնցից է, օրինակ, դասական կանացի ու տղամարդկային բույրերը միախառնելը:
14 տարեկանը լրանալուց և Rochas տան պարֆյումերի հետ կախարդական հանդիպումից հետո Էմիլիին վիճակված էր դառնալ Վարպետ Պարֆյումեր: Շուրջ 20 տարի անց այս կրքոտ փարիզուհին նվաճել է բազմաթիվ մրցանակներ իր ոլորտում:
Nathalie Lorson
“Իմ պարտեզը մի վայր է, որտեղ գտնում եմ նոր բուրավետ աշխարհներ, որոնք ոգեշնչում են ինձ ամեն օր:”
Ոգեշնչված Ճապոնիա իր այցելություններով՝ Նատալին բույրերի հանդեպ իր ոճը բնորոշում է որպես ներդաշնակության որոնում: Դա երևում է հումքի նրա ընտրությամբ և բանաձևեր գրելուց, որոնք կլոր են, հարթ և զգայական:
Փորձառու վարպեպ պարֆյումեր Նատալի Լորսոնը իր ստեղծած բույրերի ոգեշնչումները գտնում է բնության և ճանապարհորդությունների մեջ: 2016 թ. դեկտեմբերին նրան շնորհվել է Վարպետ-Պարֆյումեր կոչումը, որը բարձրագույն մրցանակն է բույրերի ոլորտում:
Aliénor Massenet
“Օծանելիքի մասին մտածում եմ գույների և կաղապարների տեսքով... ասես արվեստի կամ ճարտարապետության գլուխգործոցների:”
Լինելով ծայրահեղ անկախ և մի քիչ խռովարար՝ Էլյոնորը իր ինքնարտահայտումը գտավ օծանելիքի աշխարհում: Ինչպես ոսկերիչը, ով թանկարժեք քարեր է ընտրում, նա սիրում է հարուստ և շքեղ բաղադրիչներ, նա հաճախ աշխատում է թեմատիկ՝ կոնկրետ բաղադրիչի հետ, օրինակ, ռոմի, կաշվի կամ քունջութի:
Էլյոնորը ինքնարտահայտման կատարյալ միջոցը օծանելիքն է: Նա սովորել է մեր ժամանակների երեք լավագույն պարֆյումերների մոտ: